Ջասթին Բիբերի երեկույթի ժամանակ փոխհրաձգություն է տեղի ունեցել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ջասթին Բիբերի երեկույթի ժամանակ փոխհրաձգություն է տեղի ունեցել




Արեւմտյան Հոլիվուդում Ջասթին Բիբերի երեկույթի ժամանակ փոխհրաձգություն է տեղի ունեցել, չորս մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Բիբերը երեկույթ է կազմակերպել խաղաղօվկիանոսյան դիզայնի կենտրոնում՝ համերգից հետո։ Այն նվիրված է եղել Սուպերբոուլի առաջիկա եզրափակչին, որը տեղի կունենա փետրվարի 14-ին:



Երեկույթի հյուրերի թվում են եղել Դրեյքը, Թոբի Մագուայրը, Ջեֆ Բեզոսն ընկերուհու՝ Լորեն Սանչեսի հետ, Քենդալ Ջեններ եւ Քլոե Քարդաշյան քույրերը, ինչպես նաեւ ռեփերներ Կոդակ Բլեքը, Հանան եւ Լիլ Բեբին: Վերջին երեքն ականատես են եղել փոխհրաձգության։ TMZ-ի տվյալներով, մոտավորապես 2:45-ին նրանք կանգնած են եղել փողոցում: Այնուհետեւ ինչ-որ մեկը կրակել է մեկ այլ անձի վրա, ծեծկռտուք է սկսվել եւ տասը կրակոց հնչել։ Բոլոր վիրավորները գտնվում են կայուն վիճակում, իսկ կրակոցների հեղինակը դեռ ազատության մեջ է։