Արմեն Էլբակյանը նշում է 68-ամյակը. Մայր թատրոնի անակնկալը դերասանին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արմեն Էլբակյանը նշում է 68-ամյակը. Մայր թատրոնի անակնկալը դերասանին




Դերասան, ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ և ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանն այսօր նշում է ծննդյան 68-ամյակը։

Դերասանի կինը՝ դերասանուհի Աննա Էլբակյանը և դուտրը՝ Լիլի Էլբակյանը, սոցցանցերի էջերում շնորհավորել են հոբելյարի տարեդարձը։


«Սերը իրենը չի փնտրում…»,- ամուսնու հետ համատեղ լուսանկարին կից գրել է Աննա Էլբակյանը։

«Իմ սիրուն պապ, ծնունդդ շնորհվոր, ես սիրում եմ քեզ»,- հրապարակելով հոր լուսանկրը՝ գրել է Լիլի Էլբակյանը։

Ժողովրդական արտիստի համար անակնկալ են պատրաստել նաև Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասաններն ու անձնակազմը։