Գեւորգ Մկրտչյանը մեկնաբանել է նոր սիրելի ունենալու լուրը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գեւորգ Մկրտչյանը մեկնաբանել է նոր սիրելի ունենալու լուրը




Երգիչ-դերասան Գեւորգ Մկրտչյանն ինստագրամյան իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որտեղ երիտասարդ գեղեցկուհու հետ է: Լուսանկարների վրայի նշումից պարզ է դառնում, որ աղջիկը Քրիստինա Հովհաննիսյանն է, իսկ թե ով է նա, երգիչը նախընտրել է չմեկնաբանել՝ սահմանափակվելով «Գլուխդ դիր ուսիս, սլանանք մեր լուսին…» մակագրությամբ:

Գեւորգի երպագուներից շատերը շտապել են ենթադրել, որ լուսանկարները երգչի նոր տեսահոլովակից են, ոմանք էլ կարծել են, որ աղջիկը Գեւորգի նոր ընտրյալն է:

NEWS.am STYLE-ը կապ հաստատեց երգչի հետ՝ պարզելու խոսակցությունների իսկությունը, սակայն վերջինը չցանկացավ որեւէ կոնկրետ մեկնաբանություն անել թեմայի շուրջ:

«Առայժմ չեմ ուզում խոսել անձնականիս մասին. ես ոչ ցանկանում եմ հերքել, ոչ էլ՝ հաստատել շրջանառվող լուրերը»,-պատասխանեց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգիչը հանդիպում էր դերասանուհի Իրինա Այվազյանի հետ: Զույգը բաժանվել է, սակայն իրենց խոսքով՝ մնացել են լավ ընկերներ: