Պեկին-2022․ Միքայել Միքայելյանը 61-րդն է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Պեկին-2022․ Միքայել Միքայելյանը 61-րդն է




Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը մասնակցեց դասակով ոճով 15 կմ դահուկավազքին եւ գրավեց 61-րդ տեղը՝ (43:09.1)։

Մրցմանը մասնակցեց 50 երկրի 99 դահուկավազորդ։

Չեմպիոնի կոչումը նվաճած Ֆինլանդիայի ներկայացուցիչ Իյվո Նիսկանենի արդյունքն է՝ 37:54.8։

Սա Միքայել Միքայելյանի երկրորդ եւ վերջին մեկնարկն էր Պեկին-2022-ում: Փետրվարի 6-ին 23-ամյա դահուկավազորդը մասնակցել էր նաեւ սկիաթլոն մրցաձեւի 15 կմ դասական + 15 կմ ազատ ոճերում եւ գրավել 47-րդ տեղը:


Միքայել Միքայելյանը ծնվել է 1999 թվականին Աշոցքում, դահուկավազորդների ընտանիքում: Անձնական մարզիչներն են հայրը եւ մայրը՝ Արթուր եւ Ալլա Միքայելյանները: Դահուկավազքով զբաղվում է փոքր տարիքից: Հայաստանի բազմակի չեմպիոն է, միջազգային մրցաշարերի հաղթող եւ մրցանակակիր, 2021 թվականի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում 30 երկրների 71 մասնակցի հետ պայքարում 36։17.10 արդյունքով գրավել է 8-րդ տեղը: Սա Հայաստանի լավագույն արդյունքն է դահուկավազքում: