Վիկտորյա Սահակյանն առաջին անգամ խոսել է Զիրոյանի հետ սիրավեպի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Վիկտորյա Սահակյանն առաջին անգամ խոսել է Զիրոյանի հետ սիրավեպի մասին




Կամերային թատրոնի դերասանուհի Վիկտորյա Սահակյանը ինստագրամյան իր էջում հարց ու պատասխան է կազմակերպել, որի ժամանակ անդրադարձել է նաև իր անձնական կյանքին վերաբերող հարցերին:

Հետևորդների մեկի այն հարցին՝ արդյո՞ք ինքն ու դերասան Վահե Զիրոյանը միասին են, Վիկտորյան պատասխանել է. «Ես ուրիշին եմ սիրում»:



Դերասանուհու գործընկերներից Ավետ Զոհրաբյանն էլ իր հերթին հարցրել է՝ արդյո՞ք ոմն Վիջայի հետ է, ինչին ի պատասխան դերասանուհին գրել է.

«Ըըը, չէ: Վիջան գնաց իրանց տուն, ես էլ հոգնած էի, էկա մեր տուն, որ տեսնմ ինչ-որ բան փոխանցե՞մ իրան»:



Նշենք, որ տևական ժամանակ է, ինչ համացանցում քննարկվում է, որ Վիկտորյան և Վահե Զիրոյանը սիրավեպ ունեն:
Սակայն կողմերից և ոչ մեկը չի անդրադարձել թեմային:

Հավելենք, որ Վիկտորյան մշտապես աչքի է ընկնում իր համարձակ կերպարներով ու սեքսուալ լուսանկարներով:
Վերջին տարիներին նրան հաճախ կարելի է տեսնել հեռուստաէկրաններին:

Նա այն հայտնիներից, ով մշտապԵս աչքի է ընկնում իր անկեղծությամբ ու պարզությամբ: