Ռեփեր RicoSun-ին մահացած են գտել Սոչիի բնակարանում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռեփեր RicoSun-ին մահացած են գտել Սոչիի բնակարանում




Սոչիում գտնվող վարձակալած բնակարանում մահացած են հայտնաբերել ռեփեր Վլադիմիր Բոգդանովին, որը հայտնի է որպես RicoSun: Այս մասին հայտնում է kp.ru-ն։

32-ամյա արտիստը դադարել է կապ հաստատել ընկերների եւ հարազատների հետ փետրվարի 1-ին։

Չի ստացվել կապ հաստատել Բոգդանովի հետ։ Շուտով բնակտարածքի սեփականատերը ցանկացել է անձամբ հանդիպել վարձակալին։ Ժամանելով դեպքի վայր նա թակել է դուռը՝ հույս ունենալով, որ այն կբացի Բոգդանովը։ Սակայն ոչ մի արձագանք չի եղել։

Արդյունքում նա իր բանալիով բացել է դուռը։ Հայտնվելով սենյակում՝ տղամարդը սենյակներից մեկում գտել է արյան հետքեր, իսկ կողքին եղել է կատարողի մարմինը։

«Մահը բնական չէ։ Մահացածի մոտ որովայնի շրջանում դանակի հարված է հայտնաբերվել», - պարբերականին հայտնել են իրավապահ մարմիններից։

Վերջին տեղեկություններով RicoSun-ի մարմինը դիահերձարան դեռ չեն տարել:

Վերջին ամիսներին Բոգդանովը բնակվում էր Սոչիում։ Մահացած ռեփերի հարազատները օգնություն են խնդրել բոլոր սրտացավ մարդկանցից, որպեսզի կազմակերպեն հուղարկավորությունը։

Երաժիշտը մինչ այդ մասնակցել է տարբեր հիփ-հոփ փառատոների, դարձել ռեփերի որոշ մրցաշարերի հաղթող։

Աղբյուրը՝ Gazeta.ru