Արամ Խաչատրյան համերգասրահում իրական երաժշտական տոն էր՝ կայացավ հանրահայտ իտալացի տենոր Ալեսանդրո Սաֆինայի մենահամերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արամ Խաչատրյան համերգասրահում իրական երաժշտական տոն էր՝ կայացավ հանրահայտ իտալացի տենոր Ալեսանդրո Սաֆինայի մենահամերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ




Երեւանում՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, երեկ` փետրվարի 13-ին, տեղի ունեցավ իտալացի հայտնի երգիչ Ալեսանդրո Սաֆինայի «Սիրո երգեր» խորագրով մեծ մենահամերգը: Երգիչը երկրորդ անգամ է այցելում Հայաստան. Երեւանում նրա առաջին համերգը տեղի էր ունեցել 2011 թ-ին, եւ ինչպես ինքն է հիշում` այն անցել է ջերմ ու մտերմիկ մթնոլորտում:

«Շնորհակալ եմ, որ կրկին հրավիրել եք: Մեծ պատիվ է լինել այստեղ»,-համերգի սկզբում ասաց երգիչը:

Սաֆինայի` հայաստանյան երկրորդ մենահամերգը ստացված էր այն կայացավ լեփ-լեցուն դահլիճում

Հանդիսատեսի կողմից հատկապես բուռն ընդունվեց «Luna» երգի կատարումը, որը Սաֆինային մեծ ճանաչում է բերել բրազիլական «Կլոն» հեռուստասերիալից:


Օրվա հետաքրքիր դրվագները՝ EXCLUSIVElife.am-ի տեսախցիկից:










Հիշեցնենք, որ երգիչը հանդես է գալու եւս մեկ մենահամերգով, որը տեղի է ունենալու փետրվարի 15-ին` «Դվին մյուզիք հոլ»-ում:

Dvin Music Hall-ում սպասվող համերգից առաջ հյուրերը կունկնդրեն սիրված ջազ դաշնակահար Վահագն Հայրապետյանին` իր ջազ տրիոյի հետ միասին: Այս երեկոյի բոլոր հյուրերի համար Sonati Art made textile ընկերությունը պատրաստել է հատուկ անակնկալներ։ 

Ծրագրում հնչելու են հայտնի հիթեր, Էնիո Մորիկոնե, Նինո Ռոտա, Չարլի Չապլինի «Սմայլ», Շարլ Ազնավուր, երգեր սիրված ֆիլմերից և հոլիվուդյան մյուզիքլներից, ինչպես նաև երգչի բազմամիլիոնանոց երկրպագուների սիրելի Luna Tu-ն` հայտնի «Կլոն» հեռուստասերիալից: Մանրամասների և տոմսերի համար 077 805 687


Նյութը՝ Սիրանուշ ՇՄԱՎՈՆՅԱՆԻ