Վալենտինյան բլից՝ դերասանուհի Իլոնա Մկրտչյանի հետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Վալենտինյան բլից՝ դերասանուհի Իլոնա Մկրտչյանի հետ




Երիտասարդ դերասանուհի Իլոնա Մկրտչյանը խոստովանում է, որ հաճախ է սիրահարվում համաշխարհային ճանաչում ունեցող հայտնի մարդկանց, սակայն կյանքում իրական սեր դեռեւս չի ապրել: NEWS.am STYLE-ի վալենտինյան բլից-հարցաշարին պատասխանելիս Իլոնան կիսվել է սիրո մասին իր պատկերացումներով, խոսել սիրահարվածության դեպքերի ու, նույնիսկ, հիասթափության մասին:

Իլոնա, առաջին անգամ ե՞րբ ես սիրահարվել:

Առաջին անգամ սիրահարվել եմ 13 տարեկանում՝ մեր դպրոցից մի տղայի:

Ո՞ր տարիքում ես, իսկապես, սիրել:

Իսկական սեր չեմ ունեցել, բայց կարծում եմ՝ դեռ կունենամ:

Սիրո լավագույն դրսեւորումն՝ ըստ քեզ:

Առաջին տեղում ինձ համար հարգանքն է:

Ե՞րբ է պետք դադարել պայքարել սիրո համար:

Կարծում եմ՝ եթե իսկական սեր լինի, եթե իսկապես սիրես մեկին, չես դադարի պայքարել նրա համար: Անգամ, երբ ոչ մի հույս չունես, կկարչես մանրուքներից:

Սիրային մեծ հիասթափություն ունեցե՞լ ես:

Այո, հիսթափություն ունեցել եմ 15 տարեկանում, եւ քանի որ շատ փոքր եմ եղել տարիքով, էմոցիոնալ մեծ դրսեւորումներ են եղել, սակայն այդ ամենը հիմա վերհիշում եմ ժպիտով եւ ծիծաղով:

Երբեւէ հայտնի մարդու սիրահարվե՞լ ես:

Այո, անընդմեջ սիրահարվում եմ տարբեր ֆիլմերի հերոսների, երգիչների... Առաջին հայտնի մարդը, որին սիրահարվել եմ, Իեն Սոմերհոլդերն է եղել («Վամպիրի օրագիրը» սերիալի աստղն է), սիրահարվել եմ նաեւ Թոմ Հարդիին: Որ հիշեմ, շատ այլ հայտնիների անուններ կարող եմ նշել (ծիծաղում է):

Սիրո մասին լավագույն ֆիլմն՝ ըստ քեզ:

Ինձ համար սիրո մասին լավագույն ֆիլմը «Տեր եւ տիկին Սմիթներ»-ն են՝ Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի մասնակցությամբ: Իհարկե, սիրո մասին շատ ավելի խորը եւ արժեքավոր ֆիլմեր կան, սակայն ինձ համար այդ ֆիլմն առաջին տեղում է. ամեն կադրի հետ սիրտս արագ է բաբախում, ես իրենց փոխանցած էմոցիաները լիովին ստանում եմ: