Մոդելները պոդիում են դուրս եկել իրենց մերկ մարմինների վրա կպչուն ժապավենով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մոդելները պոդիում են դուրս եկել իրենց մերկ մարմինների վրա կպչուն ժապավենով




Նյու Յորքի Նորաձևության շաբաթվա ցուցադրության ժամանակ մոդելները կպչուն ժապավենով քայլել են պոդիումով: Պապարացիների լուսանկարները հայտնվել են The Sun-ի կայքում։

Հայտնի է, որ նորաձեւության ցուցադրությունը տեղի է ունեցել կիրակի օրը՝ փետրվարի 13-ին, նախկին Ziegfeld Theatre-ի շենքում: Մոդելները մասնակցել են Black Tape Project շոուին, որը մեկնարկել է 2018 թվականին նկարիչ Ջոել Ալվարեսի կողմից։ Լուսանկարիչները ֆիքսել են աղջիկներին մաշկի վրա կպչուն ժապավենով, որը ծածկել է նրանց մարմնի ինտիմ հատվածները։

«Ես հենց նոր քայլեցի «Black Tape Project»-ի պոդիումով: Ցույց տալ իմ մարմինը, որը ես պաշտում եմ, հանուն ստեղծագործության, ինձ համար մեծ հպարտություն է: — խոստովանել է շոուի մասնակիցներից մեկը՝ Աբրիլը Instagram-ի իր էջում։