Հրապարակվել է «Մատանիների տիրակալի» մոտիվներով սերիալի առաջին թրեյլերը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հրապարակվել է «Մատանիների տիրակալի» մոտիվներով սերիալի առաջին թրեյլերը




Թողարկվել է «Մատանիների տիրակալը․ իշխանության մատանիներ» սերիալի առաջին թրեյլերը, որը նկարահանվել է բրիտանացի գրող Ջոն Թոլքինի ստեղծագործությունների մոտիվներով։ Հոլովակը հրապարակվել է Amazon կինոստուդիայի YouTube-յան ալիքում։

 
 Սերիալը խոստանում է հանդիսատեսին ցուցադրել Միջերկի Երկրորդ դարաշրջանի, համիշխանության մատանիների ստեղծման գեղեցիկ պատմությունը։ Դարաշրջանն ավարտվել է Սաուրոնի անկմամբ, Էլենդիլի մահվամբ եւ մարդկանց ու էլֆերի միացյալ բանակի հաղթանակով։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ սերիալը թողարկելու իրավունքի համար լիամասշտաբ մրցավազք է եղել Amazon-ի եւ Netflix-ի միջեւ, որում առաջինը հաղթանակ է տարել։