Պավել Վոլյայի հետ տասը տարվա ամուսնությունից հետո․ Լյայսան Ուտյաշեւան հայտարարել է կարեւոր որոշման մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Պավել Վոլյայի հետ տասը տարվա ամուսնությունից հետո․ Լյայսան Ուտյաշեւան հայտարարել է կարեւոր որոշման մասին




Մարզիկ եւ հեռուստահաղորդավարուհի Լյայսան Ուտյաշեւան Պավել Վոլյայի հետ տասը տարվա ամուսնությունից հետո որոշել է լուրջ փոփոխությունների դիմել։ YouTube-յան «Дерзкая готовка» շոուի նոր թողարկման ընթացքում աստղը հայտարարել է այն մասին, որ պատրաստ է վերցնել ամուսնու ազգանունը։

«Մինչ այժմ Լյայսան Ուտյաշեւա եմ, արդեն տասներորդ տարին է։ Մտածում եմ՝ տասնամյակին հաճելին մատուցել։ Սկզբում հարկավոր է հոլովակ հրապարակել․ «Լյայսան Ուտյաշեւա այլեւս չկա»։ Բուզովայի ոճով»,- կատակել է նա։

Վոլյան եւ Ուտյաշեւան ամուսնացած են արդեն տասը տարի։ Նրանց հարաբերություններով հիանում են ոչ միայն զույգի երկրպագուները, այլեւ նրանց ընկերներն ու գործընկերները։ Comedy Club-ի անդամն ամուսնությունց հետո դարձել է ամենահավատարիմ ամուսինն ու երեխաների սիրող հայրը։ Նա չի դադարում զգացմունքները խոստովանել կնոջը։