Քանյե Ուեսթը հրապարակել է իր եւ Քիմ Քարդաշյանի նամակագրությունը նրա նոր սիրեցյալի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քանյե Ուեսթը հրապարակել է իր եւ Քիմ Քարդաշյանի նամակագրությունը նրա նոր սիրեցյալի մասին




Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հրապարակել է իր եւ նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի նամակագրությունը։ Այս մասին հայտնում է The Independent պարբերականը։

Հարկ է նշել, որ այն արդեն հեռացվել է։

Երաժիշտը հրապարակել է հաղորդագրություն, որում Քիմն իրեն քննադատում է իր նոր ընկերոջ՝ կատակերգու Փիթ Դեւիդսոնի նկատմամբ վարվելակերպի պատճառով:

«Դու ստեղծում ես վտանգավոր եւ սարսափելի մթնոլորտ։ Եթե ինչ-որ մեկը վնասի Փիթին, դա կլինի քո մեղքը», — ռեփերին գրել է Քարդաշյանը։

Նամակագրության մեջ նա հետաքրքրվել է, թե ինչու է Քանյեն հրապարակային դարձնում իրենց անձնական խոսակցությունները։ «Որովհետեւ ես քո գլխավոր երկրպագուն եմ։ Թող բոլորն իմանան», - պատասխանել է Ուեսթը։