Երգչուհի Նարգիզն ամուսնացել է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Երգչուհի Նարգիզն ամուսնացել է




«Ձայնը» նախագծի աստղ Նարգիզ Զակիրովան չորրորդ անգամ ամուսնացել է։ Երգչուհու ընտրյալը նրա երաժշտական խմբի տեխնիկ Անտոն Լովյագինն է, որը Նարգիզից երիտասարդ է 12 տարով, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

«Մենք ծանոթացել ենք աշխատավայրում, երբ նա ութ տարի առաջ եկավ որպես տեխնիկ աշխատելու եւ այդ ժամանակվանից ի վեր չենք բաժանվել»,- խոստովանել է արտիստը։

Ի դեպ, Նարգիզն ամուսնացած է եղել երեք անգամ, հարաբերություններից յուրաքանչյուրի ընթացքում նա մեկ երեխա է ունեցել։ Արտիստը նաեւ թոռ ունի։ Երրորդ ամուսնուց՝ ամերիկացի վոկալիստ Ֆիլիպ Բալզանոյից բաժանվելու մասին հայտնի է դարձել 2016թ․-ին։