Քանյե Ոեւսթը ներողություն է խնդրել Քիմ Քարդաշյանին «հալածելու» համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քանյե Ոեւսթը ներողություն է խնդրել Քիմ Քարդաշյանին «հալածելու» համար



Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը (Յե) հերթական անգամ դիմել է նախկին կնոջը՝ Քիմ Քարդաշյանին։ Այս անգամ երաժիշտը հրապարակային ներողություն է խնդրել իր ինստագրամյան էջում։


«Ես հասկացա, որ հաղորդագրություններում մեծատառերի օգտագործումը մարդկանց ստիպում է մտածել, որ ես գոռում են նրանց վրա։ Ես աշխատում եմ շփմանս վրա։ Հիմա ինձ այս հարցում օգնում է պրոֆեսիոնալների խումբը։ Շնորհակալ եմ բոլորին աջակցության համաև։ Ես գիտեմ, որ Քիմի հետ նամակագրության սքրինշոթերը կարծես նրա նկատմամբ ծաղր լինեն։ Ես պատասխանատվություն եմ ստանձնում իմ պահվածքի համար։ Ես սվորում եմ, բայց առայժմ չունեմ բոլոր հարցերի պատասխանները»,- խոստովանել է Քանյեն։

Ավելի վաղ Ուեսթն իր երկրպագուներին խնդրել էր Փիթին հանգիստ թողնել, երբ Քիմը նրան խնդրել էր ձեռք չտալ ընկերոջը։ «Դուք վտանգավոր ու վախեցնող միջավայր եք ստեղծում։ Եվ եթե ինչ-որ մեկը Փիթին վնաս հասցնի, դա կլինի ձեր խղճին»,- հայտարարել էր ռեփերը։