7 ամիս պայքարեցինք նրա կյանքի համար. Անուշ Պետրոսյանը՝ քրոջ ողբերգական մահվան մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

7 ամիս պայքարեցինք նրա կյանքի համար. Անուշ Պետրոսյանը՝ քրոջ ողբերգական մահվան մասին




Armlady.am-ն այս անգամ անդրադարձել է Անուշ Պետրոսյանի ընտանեկան ողբերգությանը:

ԱՄՆ բնակություն հաստատած երգչուհի Անուշ Պետրոսյանի ընտանիքում տարիներ առաջ մեծ դժբախտություն էր տեղի ունեցել՝ մահացել էր նրա երիտասարդ քույրը:

Անուշն ընդամենը 19 տարեկան էր, երբ նրա քույրը՝ 25-ամյա Հասմիկը, մահացել է: Ըստ աղջկա հարազատների պնդման՝ Հասմիկի մահվան պատճառը բժշկական ոչ ճիշտ միջամտությունն էր: Իր հարցազրույցներից մեկի ժամանակ երգչուհին պատմել էր իրենց ընտանիքի ողբերգության մասին:

«Բժիշկները սպանեցին քրոջս, փոքր վիրահատական միջամտություն էր, որը պետք է արվեր, որպեսզի երեխա ունենար: Վիրահատությունից երեք օր անց պետք է տուն գնայինք, սակայն 7 ամիս պայքարեցինք նրա կյանքի համար: Քրիստոսի նման տանջվեց Հասմիկս: Հասմիկս գեղեցիկ, հարդարված, ուրախ գնացել էր հիվանդանոց, այն էլ այսպեղ եղավ»,- պատմել էր Անուշը: Վերջինիս խոսքով՝ինքն այդ շրջանում չէր երգում:

Անուշը վտահեցնում է, որ քրոջն ուղղված չասված խոսքեր չունի, միշտ է ասել նրան, որ սիրում է:



Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: