«Բարև որբուկ». մանկատան սանի հուզիչ պատմությունը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Բարև որբուկ». մանկատան սանի հուզիչ պատմությունը




Armlady.am-ի խմբագրություն դիմել էր մանկատան նախկին սաներից մեկը, ով ցանկանում էր մեր ընթերցողների հետ կիսվեր իր կյանքի պատմությամբ: Ըստ նրա նա այդ քայլին գնում է, որպեսզի շատ երիտասարդ աղջիկների հետ պահի այն ամենից ինչ տեղի է ունեցել իր կյանքում:

Մեր հերոսուհու պատմությունը ներկայացնում ենք առանց խմբագրման: Տեղեկացնենք, որ հերոսուհու ձայնը փոխել ենք:

«Բարև Ձեզ ես Սյուզին եմ, Armlady.am կայքի խնդրանքով ես ձեզ կներկայացնեմ ամուսնական ու ընտանեկան վատ պատմությունը: Կհարցնեք` ինչու եմ պատմում: Ես կպատասխանեմ ձեզ հետևյալ կերպ՝ կայքի խմբագրությունը խոստացել է գաղտնի պահել իմ անձը, իսկ քանի որ ամեն ինչ անցյալում է, ես ցանկանում եմ կիսվել բոլորիդ հետ իմ պատմությունով ու օրինակ ծառայեմ երիտասարդ աղջիկներին, որպեսզի նրանք իմ ճակատագրից չունենան ու չհավատան փուչ խոսքերին ու խոստումներին: Ուշադիր լսեք իմ պատմությունը, լսեք ամեն մանրուք, որպեսզի որևէ բան բան չթողեք ու ամուսնանալուց առաջ ընկեր ունենալուց առաջ անպայման համոզվեք, որ դուք ճիշտ ընտրություն եք արել: Ինչպես նշեցի ես Սյուզին եմ, ես ծնողներ չունեմ, մեծացել եմ մանկատանը: Հայրս և մայրս ավտովթարի զոհ էին դարձել, ինձ խնամում եմ տատիկս, նրա մահվանից հետո ինձ 5 տարեկան հասակում տեղափոխեցին մանկատուն, քանի որ միակ հարազատս մնացել էր մայրական տատիս, հորս ծնողները չկային, իսկ հեռու բարեկամներս չէին ուզում ինձ որդեգրեին: Մինչ բուն պատմությանս անցնելը, պետք է նշեմ, որ մանկատանը ես գտել էi ինձ ու ապրում էi սովորական՝ ինձ լավ էին վերաբերվում, սիրում էին ինձ, ավելին, ես կարող եմ ասել, որ ժամանակ առ ժամանակ ինձ թվում էր թե ես մի մեծ ընտանիքի անդամ եմ ու դա ինչ որ չափով փարատում էր իմ ցավերը՝ ծնողներիս կորուստը: Կարելի է ասել, ես որոշ չափով երջանիկ էի: 17 տարեկանում ես հանդիպեցի իմ կյանքի ասպետին, հրաշալի մի տղայի ում ժպիտը ուղղակի ինձ կլանում էր ամբողջությամբ: Կյանքիս երկրորդ շնչառությունն էր բացվել: Ես սկսեցի երկրորդ կյանքս ապրել, ես սկսեցի հասկանալ՝ ինչ է կյանքը, ես կյանքին սկսեցի նայել վառ գույների մեջ:
Իրանից ստացա կյանքիս առաջին նվերը: Արջուկը ու ծաղիկներով, որի վրա գրված էր. «Շնորհակալություն ծնողներիդ, որ քեզ լույս աշխարհ են բերել»: Այս խոսքերը ես կյանքում չեմ մոռանա, սա իմ կյանքի առաջին նվերի առաջին թանկ խոսքերն էին, քանի որ ես ծնողներիցս չէի հասցրել իմ համար ընկալելի գեղեցիկ խոսքեր լսեի. նրանց անժամանակ մահը իմ կյանքը գլոբալ պատել էր մի մեծ սև ամպով, որի միջով ոչ մեկ չէր կարող անցնել, բայց այս խոսքերը կարծես ամեն գնով փորձում էին այդ սև ամպը ճեղքեին: Արմենիս հետ ամեն օր շփվում էինք, այն ժամանակ կապի քիչ միջոց կար, ISQ-ով /տարիքով մարդիկ կհասկանան, թե սա ինչ շփման միջոց է/ էինք շփվում: Ինտերնետ հասանելիությունը քիչ էր ու ես ամեն օր սպասում էի ավարտեի բոլոր գործերս, որ վազեի մանկատան մոտ գործող ինտերնետ ակումբը և ժամերով շփվեի նրա հետ: Մանկատան բոլոր աշխատակիցները արդեն գիտեին, որ ես ինտերնետ ակումբում եմ ու իմ համար չէին անհագստանում: Ավելին, մեր տնօրենը ամեն անգամ զգուշացնում էր այդ ակումբի տնօրինությանը, որ գումարը ինքն է վճարելու: Արմենիս հետ ժամանակը թռնում էր, ես ամեն րոպեն վայելու էի, ինձ թվում է նա նույնպես, մենք խոսում էինք ժամերով գիշերները ու, քանի որ ես չունեի բջջային հեռախոս, շատ ժամանակ քնում էի աթոռին, որովհետև լարով հեռախոսը դրված էր միջանցքում ու ես խոսելով քնում էի: Մեր շփման 6 ամիսը անցավ մեկ օրվա պես, ամեն օրը հաճելի միապաղաղություն էր, ամեն օր աչքերս բացում էի հանուն երջանկության, հանուն ժպիտի, հանուն Արմենի նոր խոսքերի ու ձայնի: Անկեղծ եմ ասում ձեզ, եթե սիրել եք ուրեմը կհասկանաք ինձ:
Չմոռանամ նշեմ, որ մանկատան դաստիարակիս օգնությամբ ես 2-3 օրը մեկ 10 րոպեով մանկատան տարածքում հանդիպում էի կյանքիս իմաստին, ու նա ինձ ամեն անգամ խոստանում էր, որ թաքուն հանդիպումների հարցը լուծելու է ու այդպես էլ արեց: Օրերից մի օր Արմենը առանց ինձ զգուշացնելու ծնողների ուղեկցությամբ գալիս է մանկատուն ու առանց իմ հետ բառ փոխանակելու բարձրանում է վերև՝ տնօրենի մոտ: Իմ մոտ անբացատրելի տագնապ է սկսվում, ես չէի հասկանում ինչ է կատարվում, ես չէի հասկանում, թե ինչի է նա ծնողների հետ եկել: Մեկ ժամ դրսում դռնեի դիմաց անհանգիստ քայլում էի, չէի կարողանում տեղս գտնել, մեկ էլ մեկ ժամ անց դրներից երևում է Արմենը՝ ընտանիքի ուղեկցությամբ: Նրանք քայլում են դեպի իմ կողմ: Այդ 10 վարկյանը մինչև նրանք հասնում են իմ կողմ, կյանքիս ամենադաժան 10 վարկյան է եղել, ես չէի իմանում՝ ինչի սպասեի: Մոտենալուն պես Արմենի Մայրը ինձ ասում է.

«Աղջիկս, Սյուզի բարև, Արմենը ինձ ամեն ինչ պատմել է ու ես ու ամուսինս որոշել ենք ձեզ համար մի փոքր ազատություն տալ: Մենք խոսել ենք ձեր տնօրենի հետ նա համաձայնվեց, որ մանկատան տարածքից ոչ հեռու դուք կարող եք երեք օրը մեկ հանդիպել: Մենք նաև պայմանավորվել ենք, որ ամիսը մենք անգամ մենք անձամբ կգանք և մեր երաշխավորությամբ դու մեզ հյուր կգաս»:

Երջանկությանս չափ չկար, կարկամել էի, մենակ ժպտում էի ու ոչինչ չէի կարողանում պատասխանել:Յոերորդ երկնքում էի, բայց փորձում էի ինձ գոնե զգաստ պահել: Միայն խոսքս եղել է՝ շնորհակալ եմ: /Անպայման ուզում եմ ասեմ, որ իրենց այցից հետո գժի պես վազում էի ողջ մանկատնով մեկ ու բոլորին գոռում էի ու պատմում էի եղելիությունը/:

Ես ապշած էի այս փաստից, քանի որ մանկատան սաներից շատ էի լսել, որ իրենց սիրեցյալների ծնողները ու հատկապես մայրը դեմ են լինում, որ մանկատան երեխան դառնա իրենց հարսը, իսկ Արմենը արդեն 21 տարեկան էր ու աշխատում էր, ու ես շոկի մեջ էի, որ գնալու եմ մի տուն հարս ու իմ ամուսնու ծնողները այսքան դրական մարդիկ են:

Չեմ ցանկանում ձեզ հոգնեցնել իմ պատմությամբ, միայն նշեմ, որ Արմենի ծնողները իրենց խոստումը պահեցին: Ես մոտ 3 անգամ նրանց հյուր էի գնացել: Օդում լարվածություն էր լինում, բայց գլոբալ ժպիտով ու նորմալ ինձ դիմավորում էին:

18 ամյակս նշել եմ Արմենի հետ…. Ես արդեն չափահաս էի ու ես ինքս պետք է որոշեի ոնց է շարունակվում իմ կյանքը, իսկ այդ հարցում ինձ համար միակ ու առաջին խորհրդատուն իհարկե իմ՝ 21 տարեկան ամենամեծ սերն էր՝ Արմենս: Մենք քննարկեցինք ու որոշեցինք, որ ես պետք է մի քանի ամիս էլ մնամ մանկատանը՝ այնտեղ անվճար աշխատելու պայմանով, իսկ մինչ այդ Արմենը խոստացել էր էլ ավելի լավ աշխատանք գտնել: Մեր նշանդրեքը տեղի ունեցավ մանկատանը: Նշանդրեքիս ներկա էին բոլորը, իսկ Արմենց կողմից, ի զարմանս ինձ, ներկա էին նրա հորաքույրը, մայրը հայրը ու Արմենը: Սկզբից իմ համար շատ զարմանալի թվաց այդ պահը, բայց Արմենը ինձ հանգստացրեց, ասելով որ իրենք են որոշել այսքան քիչ գալ, որպեսզի մանկատան համար ավելորդ ծախսի առիթ չստեղծեն: նշանդրեքիս ժամանակ իմ համար մայր էր՝ մեր տնօրենը, իսկ որպես փոքր եղբայր՝ Արսենն էր: Արսենի հետ միասին էինք հայտնվել մանկատանը, նրա պատմությունը ավելի տխուր էր. իր ծնողները հրաժարվել էին նրանից քանի որ նա ի ծնե լեզվի արատ ուներ: Արմենս արդեն գտել էր համեմատաբար ավելի լավ աշխատանք ու նշանդրեքից 5 ամիս անց մենք ամունսացանք: Հարսանիքը ձեր պատկերացրածով չի եղել: Նա ուղղկաի եկավ մանկատուն իմ ձեռքը խնդրեց, գնացինք զագս ու գնացիք 10 օր առանձին վարձած բնակարանում ապրելու: Բնակարանը Երևանում էր, Արմենը վարձակալության գումարը հավաքել էր, որոշել էր ծնողներից ոչինչ չպահանջել, իսկ ես գնահատում էի նրա նպատակասլացությունը և համաձայն էի նրա բոլոր որոշումների հետ: 10 օր հետո տեղափոխվեցինք Արմենի տուն՝ ծնողների հետ բնակվելու: Ու այդ պահից սկսվեց իմ կյանքի դժոխքը…»:

Շարունակելի….