Քրիստինա Եղոյանի քույրը ցույց է տվել իր գերթանկարժեք մեքենան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քրիստինա Եղոյանի քույրը ցույց է տվել իր գերթանկարժեք մեքենան




Երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանի քույրը՝ Նարե Եղոյանը, ինստագրամյան իր էջի սթորի հատվածում ցույց է տվել իր գերթանկարժեք մեքենան,որը վերջերս էր ձեռք բերել:



Հիշեցնենք, որ Քրիստինան և Նարեն մեկը մյուսի հետևից սոցցանցի իրենց էջերում Նարեի նոր մեքենայի լուսանկարներն էին հրապարակում:



Նշենք, որ Նարեն հայտնի է իր ինստագրամյան ակտիվությամբ:

Սակայն հայ հանրությանը նա առավել ակտիվ դարձավ քրոջ հարսանիքից հետո:

Հարսանեկան խնջույքի ժամանակ Նարեն քրոջ համար կատարել էր Սարգիս Ավետիսյանի «Իմ քույրիկ» երգը:

Քրիստինան էլ իր հերթին անակնկալ էր մնատուցել քրոջը:



Նա ծաղկեփունջն ավանդական ձևով նետելու փոխարեն նվիրել էր քրոջը, որից հետո Նարեի սիրելին ամուսնության առաջարկություն էր արել նրան:

Հիշեցնենք, որ Նարեն վերջերս հանդես է գալիս որպես դերասանուհի:

Նա մասնագիտությամբ դիմահարդար է: