Թամարա Գևորգյանը բաժանվե՞լ է ընկերոջից. դերասանուհին սիրո տոնը նշել էր իր շան հետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Թամարա Գևորգյանը բաժանվե՞լ է ընկերոջից. դերասանուհին սիրո տոնը նշել էր իր շան հետ




Փետրվարի 14-ին՝ Սիրահարների տոնին, հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները սոցիալական ցանցի իրենց էջերում շնորհավորում էին իրենց կողակիցներին և ցույց տալիս, թե ինչպես են անցկացրել իրենց օրը:

Դերասանուհի Թամարա Գեւորգյանն այս առումով տարբերվում էր բոլորից:

Նա ինստագրամյան իր էջում տեսանյութ եւ լուսանկարներ էր հրապարակլ, որոնցում ներկայացրել էր, թե ինչպես է անցկացրել Սուրբ Վալենտինի տոնը:

Նա այն անցկացրել է իր շան՝ Օսկարի հետ:



«Օսկարն ինձ սրճարան էր հրավիրել», լուսանկարներին կից գրել էր Թամարան:

Դերասանուհին որևէ ձևով չէր հիշատակել ընկերոջ մասին, անգամ չէր շնորհավորել նրան, իսկ ժամանակին նրա ուղարկած ծաղիկները Թամարան մեծ սիրով ցուցադրում էր:

Այս ամենը համացանցային օգտատերերին ստիպել է մտածել, որ դերասանուհին բաժանվել է սիրելիից:

Հիշեցնենք, որ Թամարան դեռ նախորդ տարի էր խոստովանել, որ սիրելի ունի: Նա հաճախ էր ինստագրամյան իր էջում խոսում սիրելիի մասին, սակայն երբեք չէր ներկայացնում նրան:

Իր հարցազրույցներից մեկում Թամարան նշել է, որ սիրելին և ինքը ապրում եմ տարբեր ժամային գոտիներում, սակայն չէր մանրամասնել, թե որ երկրում է սիրելին: