Սարիկ Անդրեասյանի «Ресторан по понятиям» սերիալը կցուցադրվի նաև հեռուստատեսությամբ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սարիկ Անդրեասյանի «Ресторан по понятиям» սերիալը կցուցադրվի նաև հեռուստատեսությամբ




Հայազգի պրոդյուսեր Սարիկ Անդրեասյանի «Ресторан по понятиям» սերիալը, որն արդեն շուրջ 1 ամիս է ցուցադրվում է «PREMIER» առցանց կինոթատրոնի եթերում, հաջորդ շաբաթվանից կսկսի հեռարձակվել «ТНТ» հեռուստաալիքով։

Տեղեկությունը հայտնում է «ТНТ»-ի մամուլի ծառայությունը։

Սերիալը «PREMIER»–ի ամենահանրաճանաչ նախագծերի վարկանշային աղյուսակի առաջին տեղում է և համարվում է այս ձմռան կատակերգական հիթերից մեկը։

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ հեռուստապրեմիերան կկայանա փետրվարի 21-ին, ժամը 22։00-ին։

«Ресторан по понятиям» սերիալում գլխավոր դերերը կատարել են Վլադիմիր Վդովիչենկովը, Դմիտրի Դյուժևը, Վլադիմիր Սիչյովը և Իվան Կոկորինը։

Սերիալը քրեական կատակերգություն է գող-ռեստորանատերերի մասին։