«Մանկական Եվրատեսիլը» լավ առիթ է. տուրիստական հոսքերը կվերականգնվեն. Նիկոլ Փաշինյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մանկական Եվրատեսիլը» լավ առիթ է. տուրիստական հոսքերը կվերականգնվեն. Նիկոլ Փաշինյան




2022 թվականի մայիսի 21-31-ը Երևանում անցկացվելիք բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման և անցկացման համար «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը պետական բյուջեից հատկացվեց ֆինանսական աջակցության՝ 77 մլն 768 հազար դրամ գումարի չափով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեց, որ այս տարի Հայաստանում ևս մեկ համաեվրոպական նշանակության միջոցառում կա՝ «Մանկական Եվրատեսիլը». Մարզահամերգային համալիրին գումար են հատկացրել, որ պատրաստվեն:

Նա նշեց, թե այս միջոցառումները լավ առիթ են, որ տուրիստական ընկերությունները ակտիվանան ու տուրիստական հոսքերը վերականգնվեն:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ ասաց, թե ևս երկու խոշոր միջոցառում կա Հայաստանում.

«Այս բոլորը ոչ միայն զբոսաշրջային ակտիվություն կբերեն, այլև կակտիվացնեն նաև տնտեսությունը»:

Նյութի աղբյուրը՝ այստեղ: