Միայն տեսնեք՝ ինչ շքեղ մեքենա է վարում երգիչ Գևորգ Մկրտչյանի ընկերուհին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Միայն տեսնեք՝ ինչ շքեղ մեքենա է վարում երգիչ Գևորգ Մկրտչյանի ընկերուհին




Ինչպես արդեն տեղեկացրել է, որ երգիչ Գևորգ Մկրտչյանը դերասանուհի Իրինա Այվազյանից բաժանվելուց հետո նոր ընտրյալ ունի: Երգիչն ինստագրամյան իր էջում նրա հետ լուսաանկարներ էր հրապարակել:



«Գլուխդ դիր ուսիս, սլանանք մեր լուսին»,- լուսանկարներին կից գրել էր Գևորգը:

Սրանով երգիչը ակնարկել էր, որ նոր ընտրյալ ունի: Մեկնաբանություններում բոլորը շտապել են շնորհավորել զույգին ու երջանկություն մաղթել նրանց:

Քրիստինայի էջի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նա Mercedes-Benz մակնիշի մեքենա է վարում: Աղջիկը սիրում է ցույց տալ իր մեքենան ու հաճախ է լուսանկարներ հրապարակում:



Հավելենք, որ նա նկարահանվել է նաև Գևորգի նոր տեսահոլովակում:

Հատկանշականն այն է, որ Իրինա Այվազյանը ժամանակին նույնպես նկարահանվել էր արդեն նախկին սիրելի Գևորգի տեսահոլովակում:

Հիշեցնենք, որ դերասանուհի Իրինա Այվազյանն ու երգիչ Գևորգ Մկրտչյանը ժամանակին համարվում էին հայկական շոու բիզնեսի ամենահայտնի աստղային զույգերից մեկը:

Սակայն որոշ ժամանակ անց նրանք բաժանվեցին:

Տարեվերջին իր հարցազրույցներից մեկում Իրինան խոստովանել էր, որ նոր ընտրյալ ունի:

Նա նշել էր, որ Գևորգ Մկրտչյանը ճանաչում է իր ընտրյալին և հավանություն է տվել իրենց հարաբերություններին:

Վերջերս էլ իր հարցազրույցում Գևորգը խոստովանել էր, որ իր համար ծանր էր իմանալ, թր Իրինան նոր ընտրյալ ունի: