Արդեն օրինական ամուսիններ. իրենց առաջնեկին սպասող Վահան Թովմասյանն ու Ջուլիետա Մխիթարյանն օրինականացրել են իրենց հարաբերությունները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արդեն օրինական ամուսիններ. իրենց առաջնեկին սպասող Վահան Թովմասյանն ու Ջուլիետա Մխիթարյանն օրինականացրել են իրենց հարաբերությունները




Դերասան, հանդիսավար Վահան Թովմասյանն ու կինը՝ Ջուլիետա Մխիթարյանը, պաշտոնապես գրանցել են իրենց հարաբերությունները զագսում:

Այս մասին տեղեկանում ենք Ջուլիետայի ինստագրամյան էջից: Նա սթորի հատվածում ամուսնու հետ լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով ամուսնության վկայականը:



«Արդեն օրինական ամուսիններ»,- լուսանկարին կից գրել է Ջուլիետան:

Հիշեցնենք, որ Վահանն ու Ջուլիետան ամուսնացել են 2021 թվականի նոյմբերին:

Նշենք, որ նրանց կնքահայրը Ռաֆայել Երանոսյանն էր:

 
 Նշենք, որ զույգը սպասում է իր առաջնեկին: Ջուլիետան ամուսնուն դուստր է պարգևելու:

Հավելենք, որ Վահանը Վաչե Թովմասյանի եղբայրն է: