Իլոնա Մկրտչյանի՝ անմոռանալի 19-ամյակն ու Մենչի հումորային նախագծում նոր դերը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Իլոնա Մկրտչյանի՝ անմոռանալի 19-ամյակն ու Մենչի հումորային նախագծում նոր դերը




«Փափուկ խաղալիք» եւ «Դեպի ճամբար 3» սիթքոմներից հայտնի դերասանուհի Իլոնա Մկրտչյանը երեկ՝ փետրվարի 20-ին, նշել է ծննդյան 19-ամյակը: Դերասանուհին նախընտրել է տարեդարձը նշել ամենահարազատ ու մտերիմ մարդկանց շրջապատում, ու իր իսկ խոսքով՝ երեկ անցկացրել է լավագույն ծննդյան օրը:

«Ինչպես բոլոր հոբելյարների դեպքում` օրս սկսվեց շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով: Իհարկե, եղան հետաքրքիր անակնկալներ, բայց սովորաբար ես դրանք կռահում եմ (ծիծաղում է) »,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմեց դերասանուհին՝ հավելելով, որ իր համար զարմանալի արագությամբ է թռչում ժամանակը. ինքն էլ չի հասկանում՝ ինչպես է մեծանում տարեցտարի:



«Անկեղծ ասած` չեմ զգում, թե ինչպես են անցնում տարիները, ու թեեւ տարիքով փոքր եմ, բայց ծննդյանս օրերին միշտ թվում է, թե դեռ 16 տարեկան եմ: Ինձ ավելի մոտ եմ զգում մանկությանս ու չեմ ուզում բաժանվել դրանից, բայց նաեւ հասկանում եմ, որ պետք է գիտակցեմ, որ արդեն մեծանում եմ»:

Երիտասարդ դերասանուհու ներկայիս երազանքները հիմնականում կապված են կարիերայի հետ, իսկ այդ ոլորտում հաջողության պակաս, կարծես, չունի: Իլոնան այս շրջանում նկարահանվում է Արմեն Պետրոսյանի «Սիրո հասակ» հումորային սերիալում, որի մասին բավական ոգեւորված է խոսում.

Դերասանուհին լիահույս է, որ նոր կերպարը կսիրվի հեռուստադիտողի կողմից, քանի որ ունի բավական հետաքրքիր դրսեւորումներ, սակայն Իլոնայի խոսքով՝ մինչ օրս իրեն հատկապես հոգեհարազատ է իր առաջին դերը.

«Կարծում եմ` այս կերպարս շատերը կսիրեն, բայց ինձ համար շատ սիրելի էր նաեւ «Փափուկ խաղալիք» սիթքոմի իմ կերպարը` Մանեն, քանի որ նկարահանումների ժամանակ ես տարիքով բավական փոքր էի, ու դա իմ առաջին նախագիծն էր, որով իմ` նկարահանվելու երազանքը կատարվել էր, այնպես որ` Մանեի կերպարն ինձ համար միշտ կլինի շատ հարազատ»:


Իլոնան չժխտեց, որ նկարահանումներից առաջ հուզմունքը մեծ է լինում, բայց վստահեցրեց՝ ամեն ինչ կանի հեռուստադիտողի ու ստեղծագործական կազմի հույսերն արդարացնելու համար.

«Ամեն սիթքոմից առաջ ինձ մոտ որոշակի լարվածություն է լինում, որը կոտրվում է առաջին «ռեք»-ից հետո, բայց կարծում եմ` կարդարացնեմ ռեժիսորի ու հեռուստադիտողի պահանջները, քանի որ մեծ աշխատանք եմ տանում այդ ուղղությամբ»,-նշեց նա: