Իմ փոխարեն է ներկայանում և գումար վերցնում մարդկանցից. Անահիտ Սիմոնյանը զգուշացնում է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Իմ փոխարեն է ներկայանում և գումար վերցնում մարդկանցից. Անահիտ Սիմոնյանը զգուշացնում է




Վերջին շրջանում երգչուհի Անահիտ Սիմոնյանի անունով սոցցանցերում տարբեր կեղծ էջեր են բացում: Անահիտի ինստագրամյան իր էջում հրապարակումներ է անում՝ խնդրելով իր հետևորդներին, ինչպես նաև համացանցային օգտատերերին արգելափակել տվյալ էջերը:

Հերթական անգամ Անահիտը հրապարակում է արել՝ գրելով.«Ընկերներ, սա իմ էջը չէ: Այս տիկինը իրեն իմ փոխարեն է ներկայացնում և գումար է վերցնում մարդկանցից»:



Հիշեցնենք, որ երգչուհին որոշ ժամանակ էր, ինչ ՌԴ-ում բիզնես դասընթացների էր մասնակցում:Անահիտը նշում էր, որ ցանկություն ունի ռեստորան բացել Հայաստանում, սակայն դա ուզում է անել՝ ունենալով լուրջ գիտելիքներ՝ ոլորտի հետ կապված:
Երգչուհին ավարտել է իր դասընթացները՝ ստանալով հավաստագիր:

Այս առիթով Անահիտը գրառում էր արել ֆեյսբուքյան իր էջում.

«Դե ինչ, ռեստորանի սեփականատերեր, ով է ուզում վիճել կամ քննարկման մեջ մտնել ինձ հետ:Սա կատակ չէ: Մտնել այս ամենի մեջ առանց փորձի ու տղամարդու թիկունքի, հեշտ գործ չէ: Միայն ես կարող էի անցնել նման փորձության միջով: Բայց կարևորը չկոտրվելն է: Կարևոր է խուճապի չմատնվելը, պետք է խոր շունչ քաշել ու առաջ շարժվել»:

Հիշեցնենք, որ Անահիտ Սիմոնյանը նախկին ամուսնու՝ ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Հայկոյի մահից հետո բավական պասիվ էր սոցհարթակներում: Որոշ ժամանակ առաջ Անահիտը գրառում էր արել՝ նշելով, որ վերադառնում է իր բնականոն կյանքին:

«Ես կշարունակեմ էլ ավելի աշխատել, կզարգանամ, կշարունակեմ ընդլայնել իմ բիզնեսները՝ հանուն երեխայիս լավ ապագայի, որովհետև նրան կերակրելու ու հագցնելու եմ էլի ես»:

Անահիտը սկսեց ինստագրամյան հարթակում հաճախակի նոր լուանկարներ ու տեսանյութեր հրապարակել, երբ որդու՝ Արմանի հետ մեկնել էր Դուբայ՝ հանգստի: