Տո այ Мусор-ներ. դժոխքի ծնունդ, դժոխքում կփոշմանես… Ժաննա Բուտուլյանին այսքան զայրացած դեռ չէիք տեսել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տո այ Мусор-ներ. դժոխքի ծնունդ, դժոխքում կփոշմանես… Ժաննա Բուտուլյանին այսքան զայրացած դեռ չէիք տեսել




Դերասանուհի Ժաննա Բուտուլյանն այն հայտնիներից է, ով բավական ակտիվ է սոցհարթակներում:

Նա հաճախ է լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակում, գրառումներ անում՝ արտահայտելով իր կարծիքը այս կամ այն իրադարձության վերաբերյալ:

Ինստագրամյան իր էջում դերասանուհին անդրադարձել է Մարզահամերգային համալիրի մոտ ռտեղի ունեցած ակցիային, որն ուղղված էր ադրբեջանցի պատգամավորների՝ Երևան այցի դեմ:

Դրա ընթացքում կարմիրբերետավորները բռնի ուժ էին գործադրում այն երիտասարդների դեմ, ովքեր մասնակցում էին ակցիային:

«Տո այ Мусор-ներ, ումից ու՞մ էիք երեկ պաշտպանում… Ողբերգություն ենք ապրում, որովհետև փալաս ենք…Ինչ դաժան ճակատագիր էր…Ոնց բերեցիք էս չարիքին: Դժոխքի ծնունդ, դժոխքում կփոշմանես, ուշ կլինի…

Ափսոս չեմ իմացել, որ նման ակցիա կա, մոտիկից ասեի՝ով եք…

Հաստատ էդ բերետների տակ կլինեն մի քիչ նորմալ մարդիկ. իմացեք, որ ձեր քրոջը բռնաբարողին, պապու ականջը կտրողին ու եղբորը մորթողին եք պաշտպանել: Իսկ մի հայ աղջկա՝ ընկերուհուս, խփել պատին դաժան ձևով…

Լավ մտածեք՝ հանուն ինչի եք վաճառել ձեր արժանապատվությունը: Նա ձեզ գցելու ա թռնի, հետո ի՞նչ եք անելու»: