Սոֆի Դևոյանն ինձ սպառնում էր. սկսվում է մեր պատերազմը. Զարուհի Բաբայանի անսպասելի գրառումը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սոֆի Դևոյանն ինձ սպառնում էր. սկսվում է մեր պատերազմը. Զարուհի Բաբայանի անսպասելի գրառումը




Պարուհի Սոֆի Դևոյան կրտսերը մշտապես նշում է, որ ինքն ու մայրը՝ երգչուհի Զարուհի Բաբայանը, ընկերական հարաբերություններ ունեն:

Սրա մասին են վկայում նաև նրանց ինստագրամյան տեսանյութերն ու գրառումները:

Օրերս Զարուհին դստեր մասնակցությամբ հրապարակում էր արել: «Բիգուդիները ժառանգություն են մեեեծ տատիկից»,- գրել էր երգչուհին:



Այս պատմությունը, կարծես թե, լուրջ ընթացք է ստացել: Զարուհին ինստագրամյան էջում կրկին հրապարակումէ արել դտսեր մասնակցությամբ, որում վերջինս բիգուդիներով է, և գրել է. «Սոֆի Դևոյանը կադրից այն կողմ ինձ սպառնում էր: Այդ պատճառով հայտարարում եմ «ԲԱԹԼ» և սպասում եմ իր վիդեոներին: Տեսնենք հիմա ով կհաղթի: Բռնվի:Եթե չվախենաս և ընդունես իմ հրավերը, ապա վաղվանից սկսվում է մեր պատերազմը»:



Հավելենք, որ իր հերթին էլ Սոֆին հաճախ է հրապարակումներ անում ծնողների մասնակցությամբ:

Հավելենք նաև, որ Զարուհի Բաբայանը մշտապես առանձնակի սիրով է խոսում իր սկեսուրի՝ պարուհի Սոֆի Դևոյանի մասին:

Իր հերթին Սոֆի Դևոյանն էլ մշտապես նշում է, որ իր կյանքի ձեռքբերումներից է նաև հարսը: