Պատրաստվում է ընտանիք կազմել․ Ռոբերտ Պատինսոնը դադարեցնում է կարիերան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Պատրաստվում է ընտանիք կազմել․ Ռոբերտ Պատինսոնը դադարեցնում է կարիերան




«Մթնշաղի» աստղ Ռոբերտ Պատինսոնը որոշել է ամուսնանալ եւ երեխաներ ունենալ։ Կյանքի նոր փուլ նա որոշել է մուտք գործել իր ընտրյալի՝ դերասանուհի եւ երգչուհի Սյուկի Վաթերհաուսի հետ։ Hollywood Life պարբերականի աղբյուրի տեղեկատվության համաձայն՝ դերասանը ժամանակավորապես կդադարեցնի կարիերան եւ կզբաղվի ընտանիքի ստեղծմամբ: Այս ամենը տեղի կունենա «Բեթմեն» ֆիլմի պրեմիերայից հետո, որտեղ արտիստը հանդես է գալիս գլխավոր դերում:



Հայտնի զույգի հարաբերությունները սկսվել են դեռեւս 2018 թվականից։ Այդ ընթացքում Վոթերհաուսը հասցրել է ծանոթանալ արտիստի հարազատների հետ եւ հարազատանալ նրանց հետ։ Պատինսոնի մտերիմները լիովին աջակցում են արտիստի ընտրությանը, քանի որ, ըստ աղբյուրի, նրանք հասցրել են նրան հարազատի նման սիրել։

Համաճարակային ժամանակաշրջանը սիրահարներին հաջողվել է միասին անցկացնել։ Սակայն նրանք այնքան հազվադեպ են հայտնվել հանրության առջեւ, որ երկրպագուների շրջանում սկսել են լուրեր տարածվել նրանց բաժանման մասին։ Պարզվել է, որ այդ մտավախությունները կեղծ են, եւ զույգը հիանալի հարաբերությունների մեջ է։ Նրանք նույնիսկ հիմա են զգուշորեն թաքցնում իրենց սիրավեպի մանրամասները:

Լուսանկարները՝ GettyImages/BACKGRID