H2Օ Emotional Exposition. Kivera Naynomis բրենդի ցուցադրությունը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

H2Օ Emotional Exposition. Kivera Naynomis բրենդի ցուցադրությունը


Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ H2Օ Emotional Exposition խորագրով ինտերակտիվ ցուցադրությունը՝ համեմված նորաձևության էլեմենտներով:

Ցուցադրության հեղինակը Kivera Naynomis հայտնի բրենդի հիմնադիր Արևիկ Սիմոնյանն է։ Գաղափարի հիմքում ոչ թե հագուստի ցուցադրությունն էր, այլ հայկական մշակույթի պահպանման կարեւորության շեշտադրումը:

 
 Իրականացմանը անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ «Արունիկ» ֆոնդի հիմնադրիր Արուսյակ Ստեփանյանը:



«Մենք աշխարհին կարող ենք ներկայանալ մեր մշակույթով, մենք ունենք գեղեցիկը տեսնելու ու տարածելու ներուժ։ Հատկապես այս վերջին իրադարձություններից հետո հասկացանք, որ սկզբունքներ, արժեքներ կորցնելու վտանգի առաջ ենք կանգնած։ Գուցե ես 4 տղաների մայր եմ, դրա համար եմ այդպես մտածում: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ սա համամարդկային ցավ է»,- ասում է Արևիկ Սիմոնյանը։

Դիզայները Մարզահամերգային համալիրի դահլիճը բաժանել էր 8 սրահների: Յուրաքանչյուրը ներկայացված էր մի խորագրի ներքո. «Երկինք», «Ծնունդ», «Մկրտրություն», «Օրհնություն» «Մեղսագործություն», «Ցավ», «Կորոստ», «Դատարկություն»: Ու այնքան պատկերավոր էր այդ ամենը ներկայացված,որ հանդիսատեսը մուտք գործելով այդ սենյակներ միանգամից ընկալում էր թե որ սրահում է:



«Մարդը զգացմունք է, աղոթք է, տարերք է: Մարդը հավատք է: Իսկ Հայի ճանապարհը՝ միասինն է: Ես ուզում եմ, որ այս ցուցադրությունից հանդիսատեսը դուրս գալիս, ոչ թե ասի՝ «հետաքրքիր ցուցադրություն էր», այլ իր հետ տանի ինքն իրեն վերանայելու, արժևորելու ու մեր ունեցածը գնահատելու գաղափարը»,- ասում է Արևիկը:

Ցուցադրության գաղափարը ծնվել է հետպատերազմյան շրջանում:

«Ես ցանկացել եմ ցույց տալ ոչ թե զուտ պատերազմը, որ մեծ ցավ է, այլ շեշտադրել այն, որ մենք մարդ ենք, որից պատերազմը շատ կարեւոր բաներ է խլում: Մենք ցանկացել ենք ցույց տալ մարդու կյանքի ճանապարհը՝ հիմնավորելով, որ ամեն ինչ կախված է մեր ընտրությունից: Դրա համար մենք պետք է ընտրենք բարին, իսկ դրա կողքին մեր եկեղեցին է, մեր հավատը»,- ասաց Արեւիկ Սիմոնյանը։



Ցուցահանդեսը կրում է H2O խորագիրը, ջուր, որից կախված է մեր կյանքը:

«Պատերազմում արցունք, ուրախանում ենք ունենում ենք արցունք: Լաց ենք լինում, մեր աչքերից արցունք է գալիս, մեր մկրտության ժամանակ էլ ջուրը կա: Այս հավաքածուն ստեղծելիս մենք փորձում էինք այնպես մատուցել, որ հասկանային գաղափարը:Սա ավելի շատ զգայական ցուցահանդես է, քան հագուստային»,-մանրամասնեց գաղափարի համահեղինակ, «Արունիկ» ֆոնդի հիմնադրիր Արուսյակ Ստեփանյանը:



Ի տարբերություն Kivera Naynomis բրենդի նախորդ ցուցադրությունների, H2O-ի պարագայում հագուստը չէին ցուցադրում մոդելները, դրանք ցուցադրված էին մանեկենների վրա: Եվ ներկայացված նմուշները կրելի զգեստներ չէին, այլ արվեստ ներկայացնող աշխատանքներ. Արեւիկ Սիմոնյանը վստահեցնում է, որ այս ցուցադրության առանցքում ոչ թե զուտ հավաքածուն է, այլ մեր հավատքը, աշխարհում առաջինը Քրիստոնեություն ընդունած հայը: Արուսյակ Ստեփանյանն էլ ի թիվս այլնի նշեց, որ կապույտ եւ սպիտակ գույները հատուկ են ընտրված:

Ցուցադրությունը կներկայացվի ՌԴ-ում՝ Մոսկվայում, ԱՄՆ-ում եւ Եվրոպայում: