«SAG Awards 2022». ԱՄՆ կինոդերասանների գիլդիան ընտրել է լավագույն ֆիլմերն ու սերիալները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«SAG Awards 2022». ԱՄՆ կինոդերասանների գիլդիան ընտրել է լավագույն ֆիլմերն ու սերիալները




Ավարտվել է SAG Awards՝ ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակաբաշխության արարողությունը, որը հաճախ նաեւ անվանում են «փորձ «Օսկարից» առաջ։ «SAG Awards»-ի դափնեկիրների անունները հրապարակել է New York Post-ը։

Գլխավոր անվանակարգում՝ «Լավագույն դերասանական կազմ», մրցանակ են ստացել Շան Հեյդերի «CODA․ խուլ ծողների երեխան» ֆիլմի արտիստները։ «Լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է Ուիլ Սմիթը Ռեյնալդո Մարկուս Գրինի «Ռիչարդ արքան» ֆիլմում կատարած դերի համար։ Տարվա արտիստի է ճանաչվել Ջեսիկա Չիսթեյնը («Թեմի Ֆեյի աչքերը»)։

«Կաղամարի խաղը» սերիալի դերասանները պատմության մեջ են մտել՝ հաղթանակ տանելով երեք անվանակարգում՝ «Լավագույն դերասանուհի դրամատիկ սերիալում», «լավագույն դերասան դրամատիկական սերիալում» եւ «լավագույն կասկադյորական անսամբլ հեռուստասերիալներում»։

Լուսանկարը՝ Chris Pizzello/Invision/AP