Դու այն երազանքն ես, որ ունեցել եմ. Բեն Ավետիսյանի կնոջ սիրառատ խոստովանությունը՝ ամուսնուն
ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասան Բեն Ավետսիսյանի կինը՝ Դիանա Տոնոյանը, ինստագրամյան իր էջում ամուսնու հետ նոր լուսանկար է հրապարակել:

«Ես այն եմ, ինչ կամ քո շնորհիվ: Դու ես այն պատճառը, հույսը, երազանքը, որ ես երբևէ ունեցել եմ»,- լուսանկարին կից գրել է դերասանի կինը:
Նշենք, որ դեռևս նախորդ տարի Բեն Ավետիսյանը տեղափոխվեց ԱՄՆ: Համացանցում լուրեր տարածվեցին, որ դերասանն արտագաղթել է:
Սակայն Բենը հերքել էր ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու մասին լուրերը:
«Չեմ արտագաղթել, ԱՄՆ եմ եկել, որովհետև մի քանի գործ ունեմ, կինս՝ Դիանան, հիմա Հայաստանում է»,- ասել էր դերասանը:
Սակայն դրանից հետո Բենի կինը մեկնեց ամուսնու մոտ, ինչից արդեն ակնհայտ էր, որ զույգը որոշել է վերջնական բնակություն հաստատել ԱՄՆ-ում:
Դերասանի կինը՝ Դիանա Տոնոյանը, ով Հայաստանում զբաղվում էր դիմահարդարմամբ, շարունակում է նույն գործունեությունը ծավալել նաև օվկիանոսից այն կողմ:

Դժվար է ասել՝ արդյո՞ք զույգը կվերադառնա Հայաստան, թե ոչ, սակայն ակնհայտ է, որ թե Բենը, թե Դիանան արդեն իրենց տեղը գտել են ԱՄՆ-ում: