Ռոնալդուի 11-ամյա որդու ցանկությունը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռոնալդուի 11-ամյա որդու ցանկությունը




Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, որ ավագ որդու ցանկություններից մեկը պրոֆեսիոնալ ֆուտբոլում միասին խաղալն է։

«Որդիս ինձ ասում է, որ մի քանի տարի էլ սպասեմ մինչեւ կարիերայիս ավարտը, որպեսզի նա հասցնի խաղալ ինձ հետ»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է The Sun-ը։

Ռոնալդուի 11-ամյա որդին այժմ հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայում։


Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն մասնակցել է 22 հանդիպման, խփել 9 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը մանչեսթերյան թիմի հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։