Աստղագուշակ՝ մարտի 4-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ մարտի 4-ի համար



Խոյ
Այսօր ուշադիր եղեք այն ամենի նկատմամբ, ինչ ձեզ շրջապատում է։ Ձեր ամեն քայլը նշանակություն ունի, այնպես որ մի փորձեք ամեն կերպ արագորեն հաջողության հասնել։ Միշտ հիշեք, որ եթե շատ արագ հասնեք ձեր նպատակին, ապա չեք կարողանա լիարժեք վայելել դրա արդյունքները։

Ցուլ
Այժմ մարդկանց հետ ձեր հարաբերություններում ինչ որ բան է փոխվում, և դուք կարող եք զգալ, որ այնպիսի մարդկանց հանդեպ եք կապվածություն զգում, որոնց առաջ չէիք նկատում։ Սա միանգամայն բնական է, այնպես որ ձեզ մեղավոր ի զգացեք այն պատճառով, որ որևէ մեկի հետ ավելի շատ ժամանակ եք անցկացնում, քան մնացածների։ Միայն ուշադիր եղեք, որպեսզի մարդկանց հետ հարաբերությունները չփչացնեք։

Երկվորյակ
Այն, ինչ այսօր անեք չի կորի ու իր արդյունքը ցույց կտա։ Գործի դրեք ստեղծագործական ձեր ամբողջ պոտենցիալն ու մի նոր բան ստեղծեք։ Ամեն ինչ սիրով արեք ու մեծ հաջողության կհասնեք։

Խեցգետին
Այսօր դժվար եք կողմնորոշվելու ու չեք հասկանալու՝ ցանկանու՞մ եք իմանալ այն, ինչ սպասվոմ է ապագայում, թե՞ ոչ։ Դուք միշտ ցանկանում եք որ ամեն բան փոխվի և հենց այդ պատճառով էլ դժգոհ եք մնում։ Ամենօրյա կյանքը կարող է ավելի հետաքրքիր դառնալ, եթե սկսեք գնահատել այն։

Առյուծ
Այսօր կարող եք այնպիսի իրավիճակում հայտնվել, երբ իրար կբախվեն երկու զգացմունքային անձնավորություն։ Այս դեպքում վստահեք ու հավատացեք միայն սեփական կարծիքին ու նախազգացումներին։ Այսօր պետք է պարզ խոսեք, և եթե ինչ որ բանից դժգոհ եք, ապա ասեք այդ մասին։

Կույս
Այժմ գտնվում եք իրադարձությունների կենտրոնում, սակայն ձեզ կարող է թվալ, որ հետ եք մնում այն ռիթմից, որով ապրում են ձեր հարազատներն ու ընկերները։ Ձեզ միայն մի փոքր ժամանակ է պետք, որպեսզի կրկին վերադառնաք կյանքի սովորական ռիթմին։

Կշեռք
Այսօր ուր էլ որ գնաք աղմկոտ ու խառը միջավայրում եք հայտնվելու, այնպես որ պատրաստ եղեք։ Ձեզ դուր կգա մեծ ընկերախումբը, սակայն, կարող եք արագ հոգնել նրանցից ու գնալ հանգստանալու։ Այսօր ցանկացած ակտիվ գործունեություն կարող է շեղել ձեր ուշադրությունը և խանգարել կարևոր որոշում կայացնելու հարցում։

Կարիճ
Այսօր նա, ում արդեն վաղուց եք ճանաչում՝ կսկսի ռոմանտիկ ակնարկներ անել։ Հնարավոր է, որ այդ մարդը շատ ամաչկոտ լինի կամ պարզապես վախենա ասել իր զգացմունքների մասին, այնպես որ նրան ընդառաջ գնացեք։ Օրը բավականին հետաքրքիր և ուրախ կանցնի։

Աղեղնավոր
Վերջին շրջանում սկսել եք անհանգստանալ ձեր կարիերայի համար։ Անդադար մտածմունքները կարող են խանգարել ձեզ հաջողության հասնել, այնպես որ կենտրոնացրեք ձեր բոլոր ուժերն ընկերների ու մտերիմներին հետ շփման վրա։

Այծեղջյուր
Այսօր ամենահարմար օրն է երեկույթ կազմակերպելու համար։ Փորձեք միայն հետաքրքիր հյուրերի հրավիրել։ Ձեր կյանքում նոր մարդիկ կհայտնվեն, որոնք հետաքրքիր տպավորություններ կբերեն ու կցանկանան ծանոթանալ ձեր ընկերների հետ։ Հնարավոր է, որ ձեզ հաջողվի միավորել ձեր ընկերներին։

Ջրհոս
Այսօր պետք է հասկանաք, որ ժամանակն է հրաժարվել անցյալից ու ապրել ներկայով։ Եթե մտածեք ներկայի ու ապագայի մասին, ապա հաջողության կհասնեք։ Օրվա վերջում հաճելի ծանոթություն կունենաք ու կկարողանաք նոր մարդկանց հետ ծանոթանալ։

Ձկներ
Ձեր կարծիքը մի փոքր տարբերվում է մնացածների կարծիքից, սակայն դա չի նշանակում, որ պետք չէ այն հայտնել։ Ասեք այն, ինչ մտածում եք, նույնիսկ, եթե դա բոլորին արդեն հայտնի է։ Ամեն անգամ, երբ կիսվում եք ձեր մտքերով՝ ինքնահաստատվում ու մարդկանց վրա տպավորություն եք գործում։ Թույլ տվեք ձեզ շրջապատողներին ամբողջական կարծիք կազմել ձեր մասին։