Արթուր Ավագիմյան․ ՀՖՖ-ից ոչ ոք օգնություն չի առաջարկել, հետագայում հաշվի կառնեմ այդ փաստը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արթուր Ավագիմյան․ ՀՖՖ-ից ոչ ոք օգնություն չի առաջարկել, հետագայում հաշվի կառնեմ այդ փաստը




ArmSport-ը զրուցել է ուկրաինական «Ալեքսանդրիայի» կիսապաշտպան Արթուր Ավագիմյանի հետ՝ ստեղծված պատերազմական իրավիճակում վերջինիս մասին տեղեկություն իմանալու համար։

25-ամյա ֆուտբոլիստը, որը համարվում է նաև Հայաստանի հավաքականի հիմնական թեկնածուներից մեկը, հունվարին է «Չերնոմորեցից» տեղափոխվել «Ալեքսանդրիա» և դեռևս չի հասցրել պաշտոնական խաղում նորամուտը նշել նոր ակումբում։

-Արթուր, որտե՞ղ ես այժմ գտնվում։ Ինչպիսի՞ն է իրավիճակը։

-Այս պահին գտնվում եմ մայրաքաղաք Կիևում։ Ամենուր մարտեր են ընթանում։ Իրավիճակն ահավոր վատ է։

-Կա՞ օգնության կարիք։ Որտե՞ղ է գտնվում ընտանիքդ։

-Այստեղ բոլորն ունեն օգնության կարիք։ Ընտանիքս այժմ գտնվում է Մարիուպոլում։ Անհասկանալի իրավիճակ է, չգիտենք՝ ինչ անենք։

-Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից կապնվե՞լ են քեզ հետ՝ փորձելու ինչ-որ կերպ օգնել։

-Ֆեդերացիայից ոչ ոք չի կապնվել։ Ինձ համար շատ տհաճ է, որ անգամ չեն անհանգստանում իմ և ընտանիքիս անդամների համար։ Երբ այս ամենը ավարտվի, հետագայում հաշվի կառնեմ այդ փաստը։

Հ․Գ․ Անշուշտ, Արթուրին ավելի շատ հարցեր կային ուղղելու, որոնք հուզում են հայ ֆուտբոլասերին, սակայն վերջինիս հետ բավականին դժվարությամբ զրուցեցինք Ուկրաինայում վատթարագույն կապի պատճառով։


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում