Բռնապետերին փոխանցեք, որ․․․ Սոս Ջանիբեկյանի գրառումը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բռնապետերին փոխանցեք, որ․․․ Սոս Ջանիբեկյանի գրառումը




Դերասան Սոս Ջանիբեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ֆեոդալիզմից մինչև կապիտալիզմ, բռնապետությունից մինչև դեմոկրատիա, ստրուկից մինչև թագավոր մնալու են որպես պատմական հիշողություն և բացվելու է HUMANISM-ի ժամանակաշրջանը, որտեղ լինելու է գերագույն արժեք մարդու ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ և ԱԶԱՏ ԿԱՄՔԸ:

Բռնապետերին փոխանցեք, որ թիթեռին ստիպելով և բռնի ուժով սեփական այգի բերելու փոխարեն կարելի է սեփական այգին էնպես գեղեցկացնել, որ թիթեռն իր ԿԱՄՔՈՎ գա: Հնարավոր է Մարդ ինչ-որ պահի հետ քայլ կանի, եթե պիտի կյանքը տա, ունեցվածքի, տարածքի, Հայրենիքի կամ գաղափարի դիմաց, բայց մարդ երբեք հետ քայլ չի անի, եթե նրանից փորձում են խլել միակ բանը, ինչն իրենն է և ինչն իրեն առանձնացնում է բոլոր Գոյերից՝ ԱԶԱՏ ԿԱՄՔԸ... ՑԱՆԿԱՑԱԾԻ ԱԶՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՋԱՆՈՒՄ Է ԱՅՆ ԿԵՏՈՒՄ, ՈՐՏԵՂ ՍԿՍՈՒՄ Է ՈՒՐԻՇԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ:

ԵՍ ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ԲԱՐԻՆ ՀԱՂԹԵԼՈՒ Է: ԱՄԵՆ»: