Լրահոս

ՈւԵՖԱ–ն հետաձգել է Հայաստան–Ուկրաինա ֆուտբոլային հանդիպումը




Մարտի 24-ին Արմավիրում պետք է կայանար ՈւԵՖԱ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի H խմբի յոթերորդ մրցափուլի Հայաստան Մ-21 - Ուկրաինա Մ-21 հանդիպումը։

«Ուկրաինայում տիրող իրավիճակից ելնելով՝ ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել հետաձգել հանդիպումն անորոշ ժամկետով։ Հանդիպման անցկացման նոր ամսաթվի վերաբերյալ կլինի հավելյալ տեղեկություն»,– նշված է հաղորդագրության մեջ։