Ուր է կորել «Ազիզյաններ»-ից հայտնի դարձած Մարին. նա 2 որդի ունի - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ուր է կորել «Ազիզյաններ»-ից հայտնի դարձած Մարին. նա 2 որդի ունի




«Ազիզյանները» սիթքոմից լսարանին հայտնի դարձած դերասանուհի Մարի Պետրոսյանը տարիներ առաջ բառիս բուն իմաստով ցնցեց համացանցը, երբ պարզ դարձավ, որ նա սպասում է իր առաջնեկին: Նա ոչ միայն թաքցնում էր իր հղիության փաստը, այլև երբեք չէր խոսում անձնական կյանքի մասին՝ գաղտնի պահելով ամուսնացած լինելու փաստը:

Ըստ դերասանուհու՝ «Ազիզյաններում» իր կերպարի հղիությունն ու իրականում իր բալիկի սպասելը պատահական համընկնում էր: «Սցենարիստներն ամենավերջում են իմացել, որ բալիկի եմ սպասում»,- նշել էր Մարին:

Մարին առաջին անգամ մայրացավ, երբ դեռ 23 տարեկան էր: Ինստագրամյան հարթակում կազմակերպած հարց ու պատասխանի ժամանակ Մարին նշլ էր, որ կարծում է, որ 23 տարկանը փոքր չէ մայրանալու համար: Դերասանուհին նաև զարմացլ էր հետևորդներից մեկի այն հարցից, թե ինչու էր թաքցրել ամուսնացած լինելու փաստը:

«Բայց ինչո՞ւ պետք է հրապարակեմ»,- գրել էր դերասանուհին:

2021 թվականին ծնվեց դերասանուհու 2-րդ որդին: