Դորն, Բարսկիխ, Լոբոդա, Վերա Բրեժնեւա. RU.TV-ն դադարեցվել է ուկրաինացի երաժիշտների հետ համագործակցությունը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դորն, Բարսկիխ, Լոբոդա, Վերա Բրեժնեւա. RU.TV-ն դադարեցվել է ուկրաինացի երաժիշտների հետ համագործակցությունը




RU.TV հեռուստաալիքը դադարեցրել է համագործակցությունը մի շարք երաժիշտների հետ։ Նրանց թվում են Իվան Դորնը, Մաքս Բարսկիխը, Պոտապը եւ Նաստյա Կամենսկիխը, MONATIK-ը, DOROFEEVA-ը, Լոբոդան, Վերա Բրեժնեւան, Վալերի Մելաձեն, Ալլա Պուգաչովան, Մաքսիմ Գալկինը, «Ակվարիում»-ը, #2Маши խումբը, հաղորդում է Radiokp.ru-ն։

Որոշումը կապված է Ռուսաստանի եւ գործընկերների հասցեներին հնչեցրած երաժիշտների կտրուկ արտահայտությունների հետ։



«Իրենց քաղաքական դիրքորոշումն արտահայտելիս երաժիշտների ամբարտավան վերաբերմունքը ռուս ունկնդիրների նկատմամբ ընտրության հնարավորություն չի թողել», - ասված է հեռուստաալիքի հայտարարության մեջ:

Արդյոք այդ արվեստագետների հետ համագործակցությունը կվերականգնվի, եւ արդյոք նրանց տեսահոլովակները կվերադառնան էկրաններ, կորոշվի ավելի ուշ: