Ռեփեր Դրեյքը դատի է տվել «կպչուն» երկրպագուհուն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռեփեր Դրեյքը դատի է տվել «կպչուն» երկրպագուհուն




Ռեփեր Դրեյքը դատի է տալիս մոլեռանդ երկրպագուհուն, որն ամեն օր հսկում է իրեն տան մոտ, փորձում է մոտենալ եւ նրա մահն է ցանկանում։ Այս մասին հայտնում է TMZ պարբերականը։

Այդ կնոջ հետապնդումները շարունակվում են արդեն մի քանի տարի, 2017թ․-ին ոստիկանությանը նույնիսկ հաջողվել էր նրան ձերբակալել։ Ռեփերի փաստաբան Լարի Սթայնը պնդում է, որ վերջերս կինը նամակ է ուղարկել էլեկտրոնային փոստին՝ ռեփերին կոչ անելով «ինքնասպան լինել»։ Արտիստի պաշտպանները դատարանին խնդրում են անվտանգության հրաման ստորագրել, որը թույլ չի տա կնոջը 100 մետրից ավելի մոտենալ Դրեյքին եւ նրա ընտանիքին: