Ըմբշամարտի Մ23 ԵԱ․ Շանթ Խաչատրյանը և Տիգրան Մինասյանը կիսաեզրափակչում են - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ըմբշամարտի Մ23 ԵԱ․ Շանթ Խաչատրյանը և Տիգրան Մինասյանը կիսաեզրափակչում են



Բուլղարական Պլովդիվում շարունակվում է ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ 

60 կգ քաշային Տիգրան Մինասյանը 1/4-ում 5։5 հաշվով հաղթեց լեհ մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ 

Շանթ Խաչատրյանից 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց, որպեսզի նա 8։0 հաշվով հաղթի շվեյցարացի մրցակցին և դուրս ևս գա կիսաեզրափակիչ։ 

Սահակ Հովհաննիսյանը 1/4-ում 5։5 հաշվով պարտություն կրեց վրացի ըմբիշից։ 

Հիշեցնենք, որ Մ23 ԵԱ-ն ավարտվելու է մարտի 13-ին:
.