Կենդանակերպի նշաններ, որոնք երբեք չեն բաժանվի - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կենդանակերպի նշաններ, որոնք երբեք չեն բաժանվի




Խոյ (մարտի 21-ից ապրիլի 19-ը) եւ Ձկներ (փետրվարի 19-ից մարտի 20)

Խոյը դինամիկ է, կոշտ եւ մոտիվացված: Ձկները՝ զգայուն, բարդ եւ լավ զարգացած ինտուիցիայով: Երբ նրանք միանում են, միմյանց տալիս են այն, ինչի կարիքն ամենաշատն ունեն:

Ձկներին կայուն ինչ-որ բան է պետք, որի վրա կարող են հույս դնել: Խոյերին էլ պետք է մեկը, ով կհիշեցնի պարզ բաների մասին: Կենդանակերպի այս երկու նշանները լրացնում են միմյանց: Երբ նրանք միաիսն են, նրանց քիմիան անվիճելի է:

Առյուծ (հուլիսի 23-ից օգոստոսի 22-ը) եւ Կշեռք (սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 22)

Առյուծը սոցիալական մարդ է, վառ եւ ուշադրություն սիրող: Կշեռքը՝ շփվող եւ ընկերասեր: Կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչները կատարյալ զույգ են կազմում:

Նրանք անդադար զրուցում են ԱՄԵՆ ԻՆՉԻ մասին: Առյուծը սիրում է քաղաքավարի եւ հաճելի Կշեռքին, իսկ Կշեռքը տարվում է Առյուծի շլացուցիչ խարիզմայով: Նրանք լավ են զգում միասին:

Կույս (օգոստոսի 23-ից սեպտեմբերի 22) եւ Ջրհոս (հունվարի 20-ից փետրվարի 18)

Կույսն ուշադիր է եւ աշխատասեր, Ջրհոսը՝ առաջադեմ մտածողությամբ եւ ինքնատիպ: Նրանք միմյանց ոգեշնչում են տարբեր կերպ մտածել: Նրանք միասին կարող են փաստագրական ֆիլմեր դիտել, զրուցել ամենատարբեր հետաքրքիր թեմաներով:

Այս զույգը հրաշալի հարաբերություններ է կառուցում եւ պահպանում խելամտության եւ հանգստության շնորհիվ:

Երկվորյակներ (մայիսի 21-ից հունիսի 20) եւ Աղեղնավոր (նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 21)

Երկվորյակներն ու Աղեղնավորները սիրում են ազատություն եւ արկածներ: Այս զույգը ԵՐԲԵՔ չի ձանձրանա: Նրանք մշտապես արկածներ են նախաձեռնում եւ զբաղեցնում միմյանց:


Աղբյուրը՝ Klubber.ua