Հոկտեմբերի 3-ին մեր ամուսնության 9 -րդ տարին էր. քչերը գիտեն, որ Էմմա Մանուկյանի ամուսինը մասնակցել է 44-օրյա պատերազմին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հոկտեմբերի 3-ին մեր ամուսնության 9 -րդ տարին էր. քչերը գիտեն, որ Էմմա Մանուկյանի ամուսինը մասնակցել է 44-օրյա պատերազմին




Դերասանուհի Էմմա Մանուկյանը առաջիններից էր, ով համարձակվել էր սերիալում համբույրի եւ բաց տեսարաններում նկարահանվել:

Դերասանուհին իր հարցազրույցներում մշտապես խոստովանում է, որ ամուսինը՝ դերասան Վիլեն Սարգսյանը, դեմ չէ այդ տեսարաններին:

«Մենք այդ մասին խոսել ենք տարիներ առաջ, երբ ընտանիք ենք կազմել, հիմա մեր կենցաղում նման հարցեր չկան։ Տեսարաններն ընտանեկան խնդիրներ չեն ստեղծել ու չեն ստեղծի, որովհետև ես իմ կողքին ունեմ մի մարդ, որը, բացի այն, որ իմ ասպարեզից է, նաև ինձ շատ լավ է ճանաչում և գիտի` ինչ է ինձ համար իմ աշխատանքը։

Մասնագիտական առումով մենք երբեք չենք սահմանափակում իրար։ Ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին ես պատրաստ եմ յուրաքանչյուր տեսարանի»:

Սակայն շատերը չգիտեն, որ Վիլեն Սարգսյանը մասնակցել է նաև 44-օրյա պատերազմին: 2020 թվականի հոկտեմբերի 3-ին լրացել էր նրանց ամուսնության 9 տարին:



«Հոկտեմբերի 3-ին մեր ամուսնության 9 տարին էր: Ես այսօր սիրում ու սպասում եմ քեզ առավել, քան երբեք»,- գրել էր Էմման: