Լուիզա Ներսիսյանի նոր կերպարը «Սիրո հասակ» հումորային նախագծում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լուիզա Ներսիսյանի նոր կերպարը «Սիրո հասակ» հումորային նախագծում




Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը շուտով հեռուստադիտողին ներկայանալու է նոր կերպարով. Նա նկարահանվում է Արմեն Պետրոսյանի՝ Մենչի հումորային նոր նախագծում՝ «Սիրո հասակ»-ում: Tert.am Life-ի հետ զրույցում Լուիզան ներկայացրել է, թե ինչ կերպար է մարմնավորելու:

Նրա խոսքով՝ այս անգամ խաղալու է ընկճված, պարփակված կնոջ դեր: «Հերոսուհիս՝ Ալլան, 48 տարեկան է, բայց դեռևս չի հասցրել ամուսնանալ և ընտանիք կազմել, գրեթե միշտ զբաղված է եղել մոր խնամքով: Շուրջբոլորն ուզում են, որպեսզի Ալլան ամուսնանա, բայց Ալլան ամեն-ինչից հիասթափված է»,- ասաց Լուիզան ու հավելեց, որ կերպարը, այնուամենայնիվ, սիրահարվում է:



Լուիզան ընդգծեց, որ հեռուստադիտողներն իրեն տեսնելու է լիովին այլ կերպարում և հենց այդ փաստն է նրան դուր գալիս:

Դերասանուհին պատմեց, որ կներկայանա նաև արտաքին փոփոխություններով:

Դերասանուհու սիրեցյալին մարմնավորում է դերասան Գոռ Հակոբյանը, եղբորը՝ Գրիգոր Դանիելյանը: Նախագծում խաղում են նաև Աղաս Մանուկյանը, Եվա Բաղդասարյանը, Գարիկ Սեփխանյանը, Անիտա Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Էմմա Սապունջյանը, Վահան Թովմասյանը, Էրմինա Զախարովան, Ելենա Բորիսենկոն, Իլոնա Մկրտչյանը: