«Холостяк»-ի հաղթողը բացատրել է բաժանումը Տիմատիից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Холостяк»-ի հաղթողը բացատրել է բաժանումը Տիմատիից




ТНТ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Холостяк» շոուի վերջին եթերաշրջանի հաղթող՝ Իսպանիայից մոդել Եկատերինա Սաֆարովան, պատմել է, թե նախագծից հետո ինչպես են դասավորվել իր եւ Տիմատիի հարաբերությունները։

«Նախագծից հետո Տիմուրն ինձ հրավիրեց հանգստի՝ իր ընտանիքի հետ։ Ինձ շատ լավ ընդունեցին, սակայն արդեն այն ժամանակ ես սկսեցի հասկանալ, որ նա իմ մարդը չէ։ Հենց հարաբերությունների համար։ Տիմուրը շատ հոգատար, ուշադիր, խելացի, ուրախ անձնավորություն է։ Լինում է այնպես, որ ինչ-որ մի պահի հասկանում ես, որ հարաբերություներում դուք շատ տարբեր եք», - Սաֆարովային մեջբերում է «ՍթարՀիթը»։

Այդուհանդերձ Սաֆարովան եւ Տիմատին ոչ մի անգամ չեն վիճել։ «Եղել են միայն չնչին թյուրընբռնումներ։ Սակայն մենք այդ պահերը շատ արագ հաղթահարել ու հաշտվել ենք», - պատմել է նա։