Իվան Ուրգանտն ընտանիքի հետ լքել է Ռուսաստանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Իվան Ուրգանտն ընտանիքի հետ լքել է Ռուսաստանը




Հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտն ընտանիքի հետ լքել է Ռուսաստանը։ Լրագրողներն ի սկզբանե ենթադրել են, որ շոումենն արտագաղթել է երկրից, սակայն Իվանը հերքել է այդ ասեկոսեները։

«Առանց խուճապի։ Հանգիստ են տվել, շուտով կվերառադնամ», - իր Instagram-ում գրել է հեռուստահաղորդավարը։

Այժմ 43-ամյա Իվանը շատ ազատ ժամանակ ունի։ Փետրվարի վերջին ռուսական Առաջին ալիքից անհետացավ «Вечерний Ургант» հաղորդումը՝ տեղը զիջելով քաղաքական հաղորդումներին։ Խմբագրությունը վստահեցնում էր, որ ժամանակավոր միջոցներ են եւ նախագիծը կվերսկսի աշխատանքը, երբ իրավիճակը կարգավորվի։ Սակայն Քսենյա Սոբչակը, որը շատ հուսալի աղբյուրների հասանելիություն ունի, զայրացրել է երկրպագուներին։ «Որոշում է կայացվել փակել», - գրել էր նա իր ռեսուրսում։