Սերգեյ Լազարեւը մինչեւ աշուն չեղյարկել է իր բոլոր համերգները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սերգեյ Լազարեւը մինչեւ աշուն չեղյարկել է իր բոլոր համերգները




Սերգեյ Լազարեւն իր Telegram-յան ալիքում հայտարարել է, որ դադարեցնում է համերգային գործունեությունը մինչեւ աշուն: Նա ծրագրում էր մի քանի շոու ներկայացնել մարտին, սակայն փակ սահմանների եւ պատժամիջոցների պատճառով թիմը զրկվեց ինչպես շատ արտիստներից, այնպես էլ կոստյումներ եւ դեկորացիաներ ձեռք բերելու հնարավորությունից։

Այս ամենը ստիպված են եղել արտակարգ կարգով նորից եւ սեղմ ժամկետներում պատրաստել։ Մինչեւ վերջին պահը Լազարեւը հավատում էր, որ իր թիմը կհասցնի պատրաստվել, բայց, ավաղ, դա տեղի չունեցավ։ Արտիստի շոուն տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերից ոչ շուտ։

«Ներողություն եմ խնդրում պատճառած բոլոր անհարմարությունների համար։ Ես ինքս սարսափելի հիասթափված եմ։ Բայց ես հույս ունեմ, որ ըմբռնումով կմոտենաք», - գրել է նա։

Լազարեւը հավելել է, որ տոմսերը վավեր կլինեն, ուստի դրանք հանձնելու կամ փոխանակելու կարիք չկա:


Աղբյուրը՝ Radiokp