Ուկրաինական բանակին Լեոնարդո դի Կապրիոյի միլիոնավոր դոլարների նվիրատվությունը ֆեյք է եղել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ուկրաինական բանակին Լեոնարդո դի Կապրիոյի միլիոնավոր դոլարների նվիրատվությունը ֆեյք է եղել




Այն լուրերը, թե հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն խոշոր գումար է նվիրաբերել ուկրաինական բանակին, կեղծ են։ Նա գումարը փոխանցել է հումանիտար նպատակների համար, սակայն հստակ թվեր չեն հրապարակվում։ Դերասանն աջակցել է ուկրաինացի փախստականներին՝ գումար փոխանցելով CARE, IRC, Save the Children, UNHCR հիմնադրամներին, բայց ոչ բանակին։

Այս մասին հայտնում է ոչ միայն People պարբերականը եւ CNN-ի լրագրող Դեյլ Դենիելը, որը զբաղվում է փաստերի ստուգմամբ եւ ֆեյքերի բացահայտմամբ, այլեւ Վիշեգրադյան միջազգային հիմնադրամը, որին արեւմտյան շատ լրատվամիջոցներ որպես դրամական տրանշի վերջնակետ են նշել։



Միջազգային կազմակերպությունում հերքել են մամուլում եւ սոցցանցերում տարածված եւ օգտատերերի մոտ զգացմունքների փոթորիկ առաջացրած հաղորդագրությունները:

«Մենք ոչ մի տեղեկություն կամ գրառում չունենք այն մասին, որ Լեոնարդո դի Կապրիոն գումար է նվիրաբերել Ուկրաինային մեր հիմնադրամի միջոցով», - ասված է կազմակերպության պաշտոնական հայտարարության մեջ:



People պարբերականում նշել են նաեւ, որ դի Կապրիոյի նվիրաբերած գումարի չափը, դերասանին մոտ աղբյուրի համաձայն, չի հրապարակվում: Նա իսկապես անհանգստանում է ուկրաինացի փախստականների ճակատագրով, բայց բանակի կարիքների համար միջոցներ չի նվիրաբերել։

«Նախորդ հաղորդումներն այն մասին, որ դերասանը տասը միլիոն դոլար է նվիրաբերել Ուկրաինայի Զինված ուժերի կարիքների համար, եւ որ Դի Կապրիոն ընտանեկան կապեր ունի Ուկրաինայի հետ, չեն համապատասխանում իրականությանը», — նշել են ամերիկյան պարբերականում:

Աղբյուրը՝ 5 канал