Ֆիլիպ Կիրկորովը Պուգաչովայի մասին երգի պատճառով արտասվել է «Маска» նախագծի ընթացքում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ֆիլիպ Կիրկորովը Պուգաչովայի մասին երգի պատճառով արտասվել է «Маска» նախագծի ընթացքում




Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը, որը «Маска» նախագծի ժյուրիի անդամներից մեկն է, մասնակիցներից մեկի ելույթի ընթացքում չի կարողացել զսպել արցունքները։ Վիշապի դիմակի ներքո հանդես եկող արտիստը կատարել է «Единственная моя» երգը, որը 1997թ․-ին ներկայացրել է Կիրկորովը։



Այդ ժամանակ «Единственная моя» երգը Ֆիլիպի համար սիրո խոստովանություն էր կնոջը՝ Ալլա Պուգաչովային։

«Ասել, որ ինձ դուր եկավ, կնշանակի ոչինչ չասել։ Շնորհակալ եմ, որ ինձ 1997թ․ վերադարձրիր»,- ասել է Ֆիլիպ Կիրկորովը։

Նա պատմել է, որ երգը, որը գրվել է Օլեգ Գազմանովի կողմից, իր համար մարգարեական է դարձել։