Միկա Ղափլանյանը՝ նոր հեռուստասերիալում իր կերպարի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Միկա Ղափլանյանը՝ նոր հեռուստասերիալում իր կերպարի մասին




Ելենա Արշակյանի թիմն ATV-ի եթերում այսօր լսարանին կներկայացնի «Լքված ամրոցի պահապանները» նոր հեռուստասերիալը։ Պատմությունը գիշերօթիկում սովորող երեխաների մասին է:

Tert.am Life-ի հետ զրույցում հեռուստասերիալի դերասան Միկա Ղափլանյանը պատմել է իր կերպարի և երիտասարդ թիմի հետ աշխատանքի մասին:

«Մարմնավորում եմ 22 տարեկան տղայի, որը փորձում է ամեն բան անել, որպեսզի կարողանա եղբորը դուրս բերել գիշերօթիկից: Դրական հերոս է,- ասաց դերասանը, որը մինչև այս ևս դրական հերոսների է մարմնավորել,- Իհարկե, շատ կուզեի նաև կերպարային կտրուկ փոփոխությամբ հանդես գալ: Այնուամենայնիվ, այս նախագծում կերպարս այլ է՝ խաղալու եմ անձնազոհ երիտասարդի, որը պարտավորություն է զգում կրտսեր եղբոր նկատմամբ»:




Նրա հերոսի եղբոր դերը մարմնավորում է Վահագն Տուլբենջյանյանը, որը լսարանին հայտնի դարձավ «Մեր թաղի տղերքը» նախագծում ունեցած դերակատարմամբ: Միկայի խոսքով՝ կրտսեր սերնդի հետ համագործակցությունը շատ լավ է ստացվում. «Ես լավ իմաստով զարմացած եմ նոր սերնդի դերասանական խաղից: Շատ լավ դերասանական կազմ է ընտրված, նրանց հետ աշխատելը շատ հեշտ է, որևէ խոչընդոտներ չեն եղել»:

Դերասանը պատմեց, որ իր հարսանիքով պայմանավորված ավելի ուշ է միացել անձնակազմին, բաց է թողել նախապատրաստական փուլը, սակայն աշխատանքի մեջ դա դժվարություններ չի առաջացրել: