Էթերի Ոսկանյանը նոր ֆոտոշարք է արել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Էթերի Ոսկանյանը նոր ֆոտոշարք է արել




Դերասանուհի Էթերի Ոսկանյանը նոր ֆոտոշարք է անցել, որի առաջին կադրը ներկայացրել է Ինստագրամի իր էջում և մակագրել. «Չէ՞ որ աչքերում ամեն բան տեսանելի է»:

Նշենք, որ էթերին տևական էկրանային դադարից հետո այժմ նկարահանվում է «Մեր թաղի տղերքը» հեռուստասերիալում: Նրա և դերասան Թելման Խաչատրյանի զույգը բավականին սիրվեց, նույնիսկ, խոսակցություններ են տարածվել, որ զույգի միջև իրականում էլ է սիրավեպ ձևավորվել:

Թելմանն ու Էթերին այս լուրերը չեն մեկնաբանում, սակայն ժամանակ առ ժամանակ համատեղ հրապարակումներով թեժացնում են իրենց անձնական կապի մասին խոսակցությունները: