Գոշից բաժանվելու լուրերից հետո Wing-ն անկեղծ խոստովանություն է արել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գոշից բաժանվելու լուրերից հետո Wing-ն անկեղծ խոստովանություն է արել




Բլոգեր, վերջին շրջանում նաև որպես դերասանուհի հանդես եկող Մարիաննա Քոքչյանը, ով հանրության շրջանում հայտնի է Wing անունով, մշտապես ակտիվ է Ինստագրամ սոցիալական հարթակում ու հաճախ է նոր լուսանկարներ հրապարակում: Նա ներկայումս ամենաակտիվ բլոգերներից մեկն է:

Օրերս Wing-ը ինստագրամյան իր էջում հարց ու պատասխան էր կազմակերպել, որի ժամանակ հետևորդներից մեկը հարցրել էր՝ ինչու՞ բլոգերը չի կարողանում քնել: Ի պատասխան Մաշան ինչ-որ զույգի սիրառատ լուսանկար էր հրապարակել ու գրել.«Պատճառները շատ են, բայց թվարկել չեմ ուզում»:



Հիշեցնենք, որ տևական ժամանակ լուրեր էին շրջանառվում, որ Wingն ու երգիչ Գոշը սիրավեպ ունեն:

 
 Նրանց հաճախ կարելի էր տեսնել միասին երևանյան ժամանցի վայրերում, սակայն կողմերից ոչ մեկը չէր հաստատում սիրավեպի մասին լուրը: